Դասընթացի նպատակն է ձևավորել ուսանողների մոտ համալիր պատկերացում Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային ռեսուրսների բազմազանության, տարածքային բաշխվածության և դրանց արդյունավետ օգտագործման հնարավորությունների մասին։ Ուսանողները պետք է հասկանան բնական, պատմամշակութային, սոցիալ-տնտեսական և հոգևոր ռեսուրսների փոխկապակցվածությունը և դրանց դերը երկրի զբոսաշրջային ներուժի ձևավորման գործում։