Տեղեկատվություն դասընթացի վերաբերյալ
Դասախոսությունների ընթացքում ուսանողներին ներկայացվում է տնտեսական վիճակագրության ցուցանիշների համակարգը, դասակարգումը, հիմնադրույթները, միջազգային ստանդարտներին համապատասխան վիճակագրական վերլուծության մեթոդները,: Ներկայացվում է նաև սոցիալական վիճակագրության մեթոդները, բնակչության կենսամակարդակը, սոցիալական գործընթացները բնութագրող ցուցանիշների համակարգը: «Սոցիալ-տնտեսական վիճակագրություն» առարկան դասավանդվում է միմյանց հաջորդող 11 թեմաներով:
Գործանական պարապմունքների ժամանակ ուսանողներին տրվում են առաջադրանքներ և լուծվում են խնդիրներ, որոնք վերաբերում են բնակչության, աշխատանքի շուկայի, ազգային հարստության, ազգային հաշիվների համակարգի, տնտեսության առանջին ճյուղերի արտադրանքների, բնակչության կենսամակարդակի վիճակագրական վերլուծությանը:
- Դասախոս: Հակոբ Խաչատրյան
Social networks