Դասընթացը նպատակ է հետապնդում ծանոթացնելու Ներդրումների տեսակներին, ձևերին (օտարերկրյա ուղղակի և պորտֆելային ներդրումներ), ներդրումների կենսափուլին և ներդրումների տիպոլոգիային, ներդրումային քաղաքականության և ներդրումների խթանման բարեփոխումների կազմակերպման շրջանակին, Հայաստանի ներդրումային միջավայրին, Հայաստանի տեսլականին՝ տնտեսությունում ՕՈՒՆ-ների դերակատարության հարցում, ՀՀ-ում ներդրումները կարգավորող իրավական դաշտին (պաշտպանության մեխանիզմներ, երաշխիքներ, պետություն-մասնավոր գործընկերություն և այլն), ներդրումների ներգրավմանն ուղղված ֆիսկալ աջակցության գործիքներին ՀՀ-ում (մաքսատուրքի, ավելացված արժեքի հարկի գծով արտոնություններ և այլն), ՀՀ կողմից կնքվող ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրերին (միջազգային պայմանագրերի վերաբերյալ օրենսդրություն), արտոնյալ առևտրային ռեժիմներին (հասանելի և թիրախային շուկաների տեսանկյունից), ներդրումների ֆինանսական գնահատմանը, ներդրումային գործընթացի ֆինանսական ապահովմանը, ինչպես նաև պետական ներդրումներին։