Դասընթացը նպատակաուղղված է պարզաբանել ու ներկայացնել հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքները, վարման կարգն ու կանոնները, հաշվապահական հաշվառման մեջ գործավարությունն իրականացնելու նպատակով պահանջվող փաստաթղթերի օրինակելի ձևերն ու կիրառման կարգը`  Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական ու նորմատիվ ակտերին համապատասխան: 

Դասընթացը ներկայացնում է այն հիմնական գործառույթները և սկզբունքները, որոնք պետք է կատարվեն, այն հիմնական փաստաթղթերն ու հաշվետվությունները, որոնք պետք է լրացվեն, կազմվեն ու ներկայացվեն համապատասխան մարմիններին հաշվապահական հաշվառումն իրականացնող ստորաբաժանման կողմից սահմանված կարգով գործավարությունն իրականացնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պետական գրանցում ստանալու և գործունեություն ծավալելու պահից մինչև գործընթացի ավարտը: