Դասընթացի նպատակն է` բացահայտել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման կարգը, հիմնական սկզբունքները և առանձնահատկությունները` Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական ու նորմատիվ ակտերին համապատասխան: Հատուկ ուշադրություն է տրամադրվելու Հայաստանի Հանրապետությունում հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ընթացիկ փոփոխություններին, նոր հաշվային պլանի ուսումնասիրմանը, ինչպես նաև հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտին ծանոթանալով բացահայտել նրա համապատասխանեցումը ՀՀՄՍ և ՖՀՄՍ-երին: