Տեղեկատվություն դասընթացի վերաբերյալ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿԸ |
|
Դասընթացի ուսումնասիրման արդյունքում ուսանողը ձեռք կբերի հետևյալ իրազեկությունները
Գիտելիք․
1. սահմանելու հայոց պատմության պատմագրության նպատակը, խնդիրները, պատմագրական հետազոտության տիպերը,
2. ընդհանուր գծերով ներկայացնելու, բնութագրելու հայոց պատմության պատմագրության փուլերը, դրանց առանձնահատկությունները, ձեռքբերումներն ու բացթողումները,
3. լուսաբանելու մի շարք նշանավոր հայ պատմիչների, պատմաբանների կյանքն ու պատմագիտական ժառանգությունը:
Կարողություն․
1. ուրվագծել հայ պատմագիտության արդի վիճակը և հնարավոր զարգացման հեռանկարները,
2. ըմբռնել Հայաստանում պատմական գիտելիքների առաջացման ընթացքը և տրամաբանությունը,
3. գնահատել հայ պատմագրության զարգացման խոշոր փուլերից յուրաքանչյուրի ինքնատիպությունը և առանձին նշանավոր պատմիչների դերն ու ավանդը հայ պատմագրության ձևավորման ու առաջընթացի համատեքստում:
Հմտություն․
1. դասակարգել հայ միջնադարյան պատմագրության ընթացքը, բնութագրել նրա զարգացման առանձին փուլերը,
2. գործնականում դրսևորելու պատմագիտության հիմնախնդիրների վերաբերյալ ինքնուրույն մոտեցումներ,
3. ցուցաբերելու հանձնարարված գրականությունը մշակելու հմտություն, գիտական ապարատ, օգտագորված սկզբնաղբյուրների և գրականության ցանկեր կազմելու կարողություններ,
4. ցուցաբերելու կայուն գիտելիքներ և հմտություն պատմական գիտությունների հիմնախնդիրների լուսաբանման գործում,
5. յուրացնելու գիտահետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները:
- Դասախոս: Քանաքարա Հայրապետյան
Social networks