Տեղեկատվություն դասընթացի վերաբերյալ
Դասընթացի նպատակն է` ուսանողներին ծանոթացնել գիտական տեքստեր կազմելու սկզբունքներին, ընդունված կանոններին, պահանջներին, զարգացնել մասնագիտական ոլորտում հետազոտություն կատարելու որակական հմտություններն ու կարողություները: Ներկայացնել ինչպես ուսումնական, այնպես էլ ակադեմիական հետազոտական աշխատանք (ռեֆերատ, կուրսային, բակալավրի ավարտական աշխատանք, հոդված ) պատրաստելու հիմնասկզբունքները, հետազոտական աշխատանքի պլանավորման կարևորությունը, աշխատանքին ուղղված կառուցվածքային և բովանդակային պահանջները, գիտական աշխատանք կատարելու էթիկայի տարրերը, հետազոտություն կատարելու, այնուհետև դա ամփոփ ու գրագետ ներկայացնելու եղանակները: Դասընթացը կօգնի ուսանողներին արդյունավետ պլանավորել իրենց հետազոտությունները, պատրաստել գիտականության և գիտական էթիկայի կանոններին համապատասխանող աշխատանքներ:
- Դասախոս: Նաիրա Իսկանդարյան
Social networks