Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել բարձր արտադրողականության հաշվողական համակարգերի ճարտարապետությանը և կառուցվածքային առանձնահատկություններին, ինչպես նաև նշված համակարգերի համար  զուգահեռ ծրագրերի մշակմանը՝  MPI փաթեթի միջոցով։Դասընթացի շրջանակներում ուսանողները ձեռք են բերում ընդհանուր գիտելիքներ բարձր արտադրողականության հաշվողական համակարգերի կառուցվածքների, դասակարգումների,  կիրառության վերաբերյալ։  Դիտարկվում են   բարձր արտադրողականության հաշվարկների անհրաժեշտությունը, կիրառության ոլորտները, սուպեր-համակարգիչների  ճարտարապետությունը։ Անդրադարձ է կատարվում կլաստերային, GRID տեխնոլոգիաներին և ամպային հաշվարկներին։ Ուսումնասիրվում են բարձր արտադրողականության համակարգերի ծրագրավորման տեխնոլոգիաները, զուգահեռ ծրագրերի արդյունավետության գնահատման եղանակները, իրականացման MPI միջավայրի հնարավորությունները, ֆունկցիաների գրադարանը։