Դասընթացը նպատակաուղղված է ներկայացնել ու մեկնաբանել հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքներով պայմանավորված այն գլխավոր կանոնները, որոնց հիման վրա հաշվապահական հաշվառման մեջ իրականացված գործառնությունները արտացոլվում են ֆինանսական հաշվետվություններում լիազոր մարմնի կողմից սահմանված օրինակելի ձևերով ու կիրառման կարգով`  Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական ու նորմատիվ ակտերին համապատասխան:

Դասընթացը ներկայացնում է այն հիմնական գործառույթները և սկզբունքները, որոնք պետք է կատարվեն, այն հիմնական փաստաթղթերն ու հաշվետվությունները, որոնց հիման վրա հաշվապահական հաշվառման մեջ իրականացված գործառնությունները պետք է արտացոլվեն ֆինանսական հաշվետվություններում լիազոր մարմնի կողմից սահմանված օրինակելի ձևերով ու կիրառման կարգով ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պետական գրանցում ստանալու և գործունեություն ծավալելու պահից մինչև գործընթացի ավարտը: