Դասընթացի նպատակն է  ուսուցանել տվյալների բազաների նախագծման, մշակման տեխնոլոգիաները, տվյալների բազաների կառավարման համակարգերի միջավայրում աշխատելու, տվյալների բազաների ադմինիստրացման  սկզբունքները: Շարադրվում է ռելյացիոն տվյալների բազաների կազմակերպման մեթոդները և տրվում է SQL  մասնագիտացված լեզվի նկարագիրը` որպես տվյալների բազաների ձևավորման, ինչպես նաև տվյալների որոշման, մշակման և ինֆորմացիայի դուրս բերման գործիքամիջոց: Ուսուցանվում են SQL լեզվի հրամանները և գործիքամիջոցները, որոնք ապահովում են տվյալների բազաներից ինֆորմացիայի դուրս բերումը, ինչպես նաև տվյալների դասակարգումը, խմբավորումը և ագրեգատային ֆունկցիաների կատարումը: Նկարագրված են աղյուսակների միավորման միջոցները` իրականացվող տվյալների միջև ֆունկցիոնալ կապերի օգտագործմամբ: Դիտարկված են տվյալների բազաների կառավարման MS Access, MySQL, MS SQL Server համակարգերը, դրանց գործիքամիջոցները և ներկառուցված SQL միջոցները: