Առարկայի նպատակն է` ծանոթացնել սոցիալ-տնտեսական զանգվածային երևույթների ու գործընթացների քանակական վերլուծության    ժամանակակից մեթոդներին,որոնք անհրաժեշտ են տնտեսագիտական հետազոտությունների և վերլուծությունների ժամանակ:
Դասընթացի խնդիրն է  ծանոթացնել.
  • վիճակագրական տվյալների դիտարկման, ամփոփման, խմբավորման և դրանց ներկայացման վիճակագրական մեթոդներին, սոցիալ-տնտեսական երևույթների քանակական հատկանիշների միջին մեծությունների և վարիացիայի ցուցանիշների հաշվարկմանը:        
  • Տեղեկացնել վիճակագրական համակցությունում ըստ որևէ հատկանիշի միավորների բաշխման առանձնահատկություններին:
  • Տեղեկացնել սոցիալ-տնտեսական ցուցանիշների միջև փոխկապվածությունների և դինամիկայի շարքերի վերլուծության մեթոդներին: