Դասընթացի նպատակն է`

Ուսանողներին զինել կրտսեր դպրոցականների մեջ մաթեմատիկայի ուսուցման ժամանակ ծագող ուսումնադաստիարակչական հարցերին մասնագիտական ճիշտ լուծում տալու համար անհրաժեշտ գիտելիքներով, կարողություններով, հմտություններով։

Ընդգծված ուշադրություն դարձնել տարրական դասարաններում մաթեմատիկայի ուսուցման նպատակներին, կազմակերպման ձևերին, մեթոդներին, միջոցներին: Ուսանողները դեղատոմսային մեթոդական հանձնարարականների յուրացումից անցնեն մեթոդական հարցերի լուծման տարբեր եղանակների օգտագործման հնարավորության գիտակցմանը: